Մատչելիության հղումներ

Շվեդիայի ընտրություններում հաղթում է վարչապետի կոալիցիան


Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի գլխավորած աջ կենտրոնամետների կոալիցիան:

Երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ երկու անգամ անընդմեջ ընտրություններում հաղթում են աջ ուժերը:

Այդուհանդերձ, գործող վարչապետի գլխավորած կոալիցիային չի հաջողվել մեծամասնություն ապահովել խորհրդարանում` ընդամենը 3 մանդատի պատճառով:

Ռեյնֆելդտը հայտարարել է, որ փորձելու է ձեւավորել կառավարությունը առանց դեմոկրատների օգնության, որոնք հանդես են գալիս «Ընդդեմ ներգաղթյալների» կարգախոսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG