Մատչելիության հղումներ

Յուրի Լուժկովը մեկնել է արձակուրդ


Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը մեկնել է արձակուրդ, որն անցկացնելու է Ավստրիայում:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքապետի հասցեին հնչող քննադատությունները եւ նրա հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:

Լուժկովի հասցեին քննադատություններ հնչեցրին նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ինքը Լուժկովը հայտարարում է, որ իրեն ընտրել են Մոսկվայի քաղաքացիները եւ նրանք էլ կարող են պահանջել իր հրաժարականը:

Յուրի Լուժկովը ղեկավարում է Ռուսաստանի մայրաքաղաքը 1992 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG