Մատչելիության հղումներ

logo-print

Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում


Այսօր Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Այսօր Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Փորձագետները համարում են, որ իշխող ուժերի հաղթելու հնարավորությունը ավելի մեծ է, քան ընդդիմության Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդի գլխավորած «Հանուն Շվեդիայի» կենտրոնամետ ուժերի դաշինքում են Քրիստոնեա-դեմոկրատները, չափավորներն ու աջերը։

Իշխանության մրցակիցը ձախ ուժերի դաշինքն է, որի մեջ են նաեւ կանաչներն ու սոցիալ դեմոկրատները։

Փորձագետների կարծիքով, խորհրդարանում մանդատներ ստանալու համար անհրաժեշտ 4 տոկոսի արգելքը հաղթահարելու հավանականություն ունեն նաեւ ծայրահեղականները, որոնք հանդես են գալիս հակամահմեդական ու միգրանտների դեմ կարգախոսներով։

Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG