Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հանդիպում կունենա բրիտանացի քաղաքական գործիչների հետ


Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Բենետիկտոս 16-րդը այսօր հանդիպում կունենա երկրի առաջատար քաղաքական գործիչների հետ:

Ծրագրված են Հռոմի պապի հանդիպումները վարչապետ Դեւիդ Կեմերոնի, փոխվարչապետ, լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիք Քլեգի եւ ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Հարիեթ Հարմանի հետ:

Բենեդիկտ 16-րդը այսօր նաեւ ժամերգություն կանցկացնի Լոնդոնի «Հայդ փարք»-ում ու հանդիպում կունենա կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հինգշաբթի օրը, հիշեցնենք, բրիտանական իշխանությունները հայտնել էին Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատելու կասկածանքով 6 անձանց ձերբակալության մասին: Նախաքննության տվյալներով, այդ անձանցից ոչ մեկը բրիտանահպատակ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG