Մատչելիության հղումներ

logo-print

2010-ի «Լավագույն ուսուցչի» անունը կհրապարակվի ուսուցչի տոնին


«Լավագույն ուսուցիչ 2009»-ի մրցանակաբաշխությունը

«Լավագույն ուսուցիչ 2009»-ի մրցանակաբաշխությունը

Այս տարի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» եւ «Լավագույն դաստիարակ» անվանակարգերից յուրաքանչյուրում պայքարում են 11 մանկավարժներ: Կրթության եւ գիտության նախարարության անցկացրած մրցույթը կամփոփվի հոկտեմբերի 5-ին`ուսուցչի տոնին:

Մինչ այդ ուսուցիչները պետք է ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը, նվաճումները եւ պետք է համոզեն ԿԳՆ-ի հատուկ հանձնաժողովին, որ հենց իրենք են 2010-ի լավագույն դաստիարակը, ուսուցիչը կամ տնօրենը:

«Ավանդույթի համաձայն` լավագույն ուսուցչին ու դաստիարակին վարչապետը շնորհում է ավոտմեքենա, իսկ լավագույն տնօրենին` համակարգիչ, կլինեն նաեւ թանգարժեք պարգեւներ առաջադրված մյուս թեկնածուներին», - նշեց հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյան:

Ապրիլին կայացած նախնական միջմարզային փուլը հաղթահարել են ամեն անվանակարգում մեկական մանկավարժ: Ընտրությունը կատարվել է դասալսումների, անձնական գործերի քննման հիման վրա:

Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի համար մի շարք մանկավարժներ կպարգեւատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով եւ ԿԳՆ ոսկե հուշամեդալով: Նախարարությունը խոստանում է մինչեւ հոկտեմբերի 5-ը մրցույթի արդյունքները գաղտնի պահել:

XS
SM
MD
LG