Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները հանդիպում են երկու երկրների սահմանին


Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները` Դմիտրի Մեդվեդեւը եւ Վիկտոր Յանուկովիչը, այսօր սկսում են երկօրյա խորհրդաժողովների մի շարք, որոնց ընթացքում քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպումները մեկնարկում են Ուկրաինայի հյուսիս-արեւելյան` Ռուսաստանի հետ սահմանակցող Սումի մարզում։ Այնուհետեւ երկու նախագահները հանդիպումները կշարունակեն Ռուսաստանի սահմանային Տվերի շրջանում` Ռուսաստանի նախագահի Զավիդովո նստավայրում։

Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են այն բանից հետո, երբ այս տարի Ուկրաինայում նախագահ ընտրվեց ռուսամետ կողմնորոշում ունեցող Յանուկովիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG