Մատչելիության հղումներ

Հայաստանում ավարտվեցին ՆԱՏՕ-ի զորավարժությունները


Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը Հայաստանի հետ համատեղ 5 օր անցկացրել են ՆԱՏՕ-ի կազմակերպած փրկարարական վարժանքները, որոնց մասնակցում էին 28 երկրների ներկայացուցիչներ: Լուսակերտում կայացած «Արմենիա 2010» վարժանքներն ուղղված էին երկրաշարժի հետեւանքների կառավարմանը:


Էստոնիայի փրկարար ջոկատը 2 օրվա ընթացքում 3 հանձնարարական է ստացել. նրանք 8 վիրավոր եւ 3 դիակ են հանել փլատակների տակից, փորձել են տարհանել երկրաշարժի հետեւանքով բունկերում մնացած մարդկանց:

«Սցենարի համաձայն` երկրաշարժից հետո քանդվել էր բունկերը, եւ աշխատակիցները մնացել էին ներսում: Սերտ աշխատել ենք հայկական եւ արտասահմանյան խմբերի հետ», - պատմեց էստոնական փրկարարական խմբի ներկայացուցիչ Վադիմ Իվանովը:

Գերմանական թիմը կանչերի ժամանակ օգնության է հասել որոնողական մասով: Նրանք վարժեցված շների օգնությամբ գտնում էին տուժածներին եւ հանձնում մյուս թիմերին:

Մասնակցների թվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի թիմը: Նրանք 6 կանչերի են մասնակցել եւ Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Արմեն Արիմանյանի կարծիքով` փորձ են ձեռք բերել:

Մասնակից թիմերի շարքում միայն «Սպիտակ» փրկարար ջոկատը հասարակական կազմակերպության կարգավիճակ ուներ` հանդես գալով երիտասարդներից կազմված փոքր թիմով:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG