Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում մահափորձ է կատարվել քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» նկատմամբ


Մոսկվայի կենտրոնում, ըստ ամենայնի` դիպուկահարի կրակոցից, վիրավորվել է ռուսաստանյան քրեական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասանը»: Հարձակումից տուժել է նաեւ նրա թիկնապահ Արթուր Բաղրանյանը:

Իրավապահ մարմինների աղբյուրները նախ տեղեկություն էին տարածել, թե որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից Ուսոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ նրա թիկնապահը` հարձակման վայրում: Ավելի ուշ, սակայն, իրավապահները հայտնել են, որ դա միտումնավոր տարածված ապատեղեկատվություն էր` ապահովելու համար Ուսոյանի անվտանգությունը, եւ երկու տուժածներն էլ ողջ են, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում:

Ըստ իրավապահների` Ասլան Ուսոյանի նկատմամբ մահափորձի ձեռագիրը նման է քրեական մեկ այլ հեղինակության` Վյաչեսլավ Իվանկովի` «Յապոնչիկի» սպանության ձեռագրին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG