Մատչելիության հղումներ

logo-print

YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է


Սեպտեմբերի 11-ից YouTube կայքում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներին ստորացնելու եւ բռնություններ կիրառելու համար մեղադրվող անձի ինքնությունը բացահայտվել է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը այսօր հայտնեց, որ այժմ պարզվում է մեղավորների շրջանակը, առաջիկա օրերին պաշտպանության նախարարությունը այս առթիվ հանդես կգա հայտարարությամբ։

Նախապես կասկածի տակ էր դրվել տեսանյութի հավաստիությունը, սոցիալական ցանցերում վարկած էր շրջանառվում, որ այն հատուկ պատրաստված, բեմադրված նյութ է, որն ուղղված է բանակը բարոյազրկելուն։

Կիրակի օրը պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քայլեր են ձեռնարկվում տեսանյութի հավաստիությունը պարզելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ։


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG