Մատչելիության հղումներ

Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ` Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում, քաղաքապետարանի որոշմամբ տրվել է շինարարության թույլտվություն: Այստեղ նախատեսվում է կառուցել ստորգետնյա երկհարկանի շինություն` առաջին հարկում` ավտոտնակ, իսկ երկրորդում` առեւտրի կենտրոն: Մոտակայքում ապրող բնակիչները դժգոհում են, որ շինարարությունը կվերացնի այգին:

«Armenian Tree Project» ծրագիրը եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները` հարակից շենքերի բնակիչների հետ միասին, սեպտեմբերի 15-ի երեկոյան իրականացրեցին «Տոն ծառատունկ» ակցիան` արտահայտելով իրենց բողոքը սպասվող շինարարության դեմ:

«Armenian Tree Project»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Թոխմախյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օգնել այգին բարեկարգելու հարցում, եթե իրենք ունենան քաղաքապետարանի թույլտվությունը:

XS
SM
MD
LG