Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Թուրքիայում մեկնարկող գագաթաժողովին քննարկման գլխավոր հարցը նոր միջազգային կառույցի` Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումն է:

Գագաթաժողովին մասնակցում են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդի նպատակն է հիմք դառնալ տարածաշրջանային համաթուրքական միավորման համար, եւ միավորել նույնալեզու եւ նման մշակույթներ ունեցող երկրներում ապրող մարդկանց, ամրացնել քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

Ակնկալվում է, որ խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվելու Խալիլ Աքընջին, ով ներկայումս Ռուսաստանում Թուրքիայի դեսպանն է:

Գագաթաժողովից հետո հանդիպումներ են ունենալու նաեւ մասնակից երկրների արտգործնախարարները:

Գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայանալու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ էրդողանի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG