Մատչելիության հղումներ

ԼՂ Ազգային ժողովը հաստատեց Գերագույն դատարանի նոր նախագահի թեկնածությունը


Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանի նախագահ է նշանակվել Արամայիս Ավագյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Այսօր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ձայների 28 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի կողմից ներկայացված Արամայիս Ավագյանի թեկնածությունը:

Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Արարատ Դանիելյանը նշանակվել էր Բակո Սահակյանի խորհրդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG