Մատչելիության հղումներ

logo-print

Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ընկերության կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ դադարեցվել է Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը:

«ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին գազամատակարարման դադարեցման մասին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունից:

«Այսօր առավոտյան դադարեցվել է Հայաստան գազամատակարարումը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կապված է մայրուղային գազատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը` հավելելով. - «Ինչ վերաբերում է գազասպառման շուկային, ապա այդ դադարեցումը որեւէ փոփոխության չի հանգեցնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG