Մատչելիության հղումներ

Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են հայ - թուրքական արձանագրությունների հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով CNN Turk հեռուստատեսության հաղորդումը, հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ «հետագայում հայ - թուրքական արձանագրությունները կվավերացվեն` Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ համաձայնության հասնելուց հետո»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG