Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարանը որոշում կկայացնի Ղարաբաղյան պատերազմի փախստականների հայցերով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջին անգամ որոշում կկայացնի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց վերաբերյալ, որոնց մի մասը դատի է տվել Հայաստանի, մյուսը` Ադրբեջանի կառավարությանը։

Նախատեսվում է, որ այսօր առավոտյան դատարանը կհրապարակի իր վճիռը 6 ադրբեջանցիների ներկայացրած հայցի վերաբերյալ, որոնք մինչեւ 1992 թվականը ապրել են Լաչինում, սակայն պատերազմի հետեւանքով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը։

Օրվա երկրորդ կեսին դատարանը կհրապարակի իր վճիռը Ադրբեջանի դեմ Մինաս Սարգսյանի կողմից ներկայացված հայցի վերաբերյալ։ Հայցվորը նշել է, որ մինչեւ 1992 թվականը ընտանիքով ապրել է հիմնականում հայերով բնակեցված Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, սակայն ադրբեջանական զորքերի ռմբակոծությունից հետո ողջ գյուղը, այդ թվում հայցվորի ընտանիքը, ստիպված է եղել լքել բնակավայրը։

Թեեւ նշված երկու հայցերը ներկայացվել են տարբեր ժամանակահատվածներում` մեկը` 2005 թվականի ապրիլին, մյուսը` 2006 թվականի օգոստոսին, այդուամենայնիվ, դատարանը որոշել է դրանց վերաբերյալ վճիռը հրապարակել միեւնույն օրը` մի քանի ժամվա տարբերությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG