Մատչելիության հղումներ

logo-print

Կասպյան էներգակիրները Եվրոպա տեղափոխող նոր միջանցքի մասին համաձայնագիր է ստորագրվել


Բաքու քաղաքի համայնապատկերը

Բաքու քաղաքի համայնապատկերը

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան երեքշաբթի օրը Բաքվում կայացած էներգետիկ հարցերով գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են Կասպից ծովի գազը Եվրոպա տեղափոխելուն ուղղված նոր էներգետիկ ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ստորագրած AGRI` Azerbaijan - Georgia - Romania Interconnector ծրագրով նախատեսվում է արդրբեջանական գազը գազատարով հասցնել Սեւ ծովի վրացական նավահանգիստ, որտեղ այն հեղուկացվելու է եւ տանկերներով տեղափոխվելու է կոնստանցա ռումինական նավահանգիստ: Այդտեղ հեղուկ գազը կրկին վերադարձվելու է իր բնական վիճակին, եւ Ռումինիայում առկա խողովակներով մղվելու է եվրոպական երկրներ:

Ծրագրով նախատեսվում է նաեւ կառուցել բնական գազը հեղուկ գազի վերածող եւ գազային վիճակի վերադարձնող երկու կայաններ` Վրաստանում եւ Ռումինիայում:

AGRI նախագիծը կյանքի կոչելու համար 3 երկրները նաեւ ստորագրել են համատեղ ընկերություն ստեղծելու մասին համաձայնագիր, որը զբաղվելու է տեխնիկա տնտեսական հիմնավորման աշխատանքներով եւ անհրաժեշտ ներդրումների որոնմամբ:

Ինչպես նշել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը` նախագծի ֆինանսավորումն իրականացվելու է ոչ թե մասնակից պետությունների կողմից, այլ ծրագրով հետաքրքրված ընկերությունների:

Ծրագրի արժեքը գնահատվում է մինչեւ 1.2-ից 4.5 միլիարդ եվրո:

Նախապես ծրագիրը նախատեսվում էր իրականացնել միայն երեք երկրների շրջանակում` Ադրբեջան, Վրաստան եւ Ռումինիա, սակայն Բաքվում համաձայնագրին միացավ նաեւ Հունգարիան, որը մինչ այդ բանակցում էր Ադրբեջանի հետ նախագծին միանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG