Մատչելիության հղումներ

logo-print

«Էկոդաշինք»-ի ներկայացուցիչները քննադատում են «Մաքուր հայրենիք» ծրագիրը


Բնապահպանական ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը եւ բնապահպան Կարինե Դանիելյանը: 14-ը սեպտեմբերի, 2010թ.

Բնապահպանական ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը եւ բնապահպան Կարինե Դանիելյանը: 14-ը սեպտեմբերի, 2010թ.

Շուրջ 40 բնապահպանական հասարակական կազմակերպություններ միավորող «Էկոդաշինք»-ի ներկայացուցիչները երեքշաբթի օրը իրենց դժգոհությունն արտահայտեցին իրենց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի մշակմանը չներգրավելու կապակցությամբ:

«Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի գաղափարը վարչապետ Տիգրան Սարգսյանինն է: Ծրագրի շրջանակներում արդեն մաքրվել ու բարեկարգվել է Հրազդանի ձորը, պատրաստ են մի շարք տուրիստական երթուղիների բարեկարգման աշխատանքների նախագծերը:

Ողջունելով նման ծրագրի գաղափարը` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, այդուհանդերձ, հայտարարեց. - «Եթե մենք աշխատեինք [ծրագրի մշակման փուլում], երեւի, վերնագիրը մի քիչ այլ կլիներ` «Մաքուր եւ կանաչ հայրենիք»: Մենք ուզում ենք, որ երկրում իրավիճակը համապատասխանի այդ ծրագրի գաղափարին եւ վերնագրին, որ այն չվերածվի իմիտացիոն երեւույթի»:

«Խոսրովի [արգելոցի] մեջ սկսվում է ռեստորանի կառուցումը: Հիմա դա կլինի աղբի կուտակման մի տեղ… Նախարարությունը թույլ է տվել օրենքի խախտում. դա ո՞նց կարելի է բացատրել այդ «Մաքուր հայրենիք»-ի գաղափարից ելնելով», - իր հերթին վրդովվեց-տարակուսեց բնապահպան Գոհար Օգանեզովան:

Ի պատասխան բնապահպանների հարցերին, Բնապահպանության նախարարության բնապահպանական ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը ասաց. - «Շատերը դա դիտարկում են [որպես] աղբահանության ծրագիր: Իրականումում ծրագրի գործընթացներից մեկը լինելու է նաեւ շրջապատի մաքրումը»:

XS
SM
MD
LG