Մատչելիության հղումներ

52 միլիոն դոլարը, որի հափշտակման մեջ մեղադրվում է Բերեզովսկին, վերադարձվեց «Աէրոֆլոտ»-ին


Ավելի քան 52 միլիոն դոլարը, որի հափշտակման մեջ մեղադրվում է ներկայումս լոնդոնաբնակ ռուսաստանցի մեծահարուստ Բորիս Բերեզովսկին, վերադարձվել է «Աէրոֆլոտ» ընկերությանը:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից, 52 միլիոն 222 հազար դոլարի բանկային փոխանցումը կատարվել է Շվեյցարիայի դաշնային դատական գերատեսչության որոշման հիման վրա, եւ «Աէրոֆլոտ»-ը հաստատել է գումարի ստացումը:

Բերեզովսկին մեղադրվում է 1996-98 թվականներին իր կողմից վերահսկվող շվեյցարական «Անդավա» ընկերության եւ «Աէրոֆլոտ»-ի միջեւ ապօրինի գործարքներ կնքելու միջոցով խոշոր գումարներ յուրացնելու մեջ: 2007 թվականին մոսկովյան դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ հեռակա դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Ռուսաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Շվեյցարիան ավելի վաղ «Աէրոֆլոտ»-ի օգտին բռնագրավել էր 58 միլիոն շվեյցարական ֆրանկ` նույնպես, ըստ դատախազության, հափշտակված «Անդավա»-ի միջոցով:

Շվեյցարիան, իր հերթին, ռուսաստանցի մեծահարուստի սեփականությունը օրինականացնելու մեղադրանքով դատապարտել է Յեննի ազգանունով մի շվեյցարացու:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG