Մատչելիության հղումներ

«Քարերի սիմֆոնիա»-ի ճակատագիրը դեռ անհայտ է


«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը

«Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանը գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում` Ազատ գետի կիրճում։ Հայաստանի բնական հուշարձանների ցանկում ներառված այս հուշարձանն էլ գուցե վերանա, եթե շարունակվի մարդկանց եւ համապատասխան պետական մարմինների անտարբերությունը:

Առաջին անգամ Քարերի սիմֆոնիայի հետ կապված խնդիրը էկոակտիվիստները բարձրաձայնեցին դեռ 2007-ին: - «Քարերն անխնա ջարդվում ու տարվում էին մեր պաշտոնյաների, անգամ մշակույթի գործիչների առանձնատները կառուցելու համար, դրանց շարքում` նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստանոցը», - պատմում է էկոակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը պնդում է, որ Գառնիում գտնվող իր առանձնատունը կառուցելու համար չեն կտրվել եւ օգտագործվել բնական հուշարձանի քարերը:

Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը փորձել է ներառել «Քարերի սիմֆոնիա»-ն Խոսրովի արգելոցի վարչական տարածքում, սակայն նրան թույլ չեն տվել դա անել։

«Այդ հուշարձանի միայն մի հատվածն է Խոսրովի արգելոցի տարածքում», - «Մաքսլիբերթի»-ին պատմեց արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը:

Մարիամ Սուխուդյանի եւ նրան աջակցողների համառության շնորհիվ «Քարերի սիմֆոնիա»-ն նախարարության կողմից հաշվառվել է որպես բնական հուշարձան, սակայն դրա պահպանության հարցում էական փոփոխություներ չեն եղել:

Մարիամը պատմեց, որ արդեն 10 հոգի գրանցվել են եւ պատրաստակամ են կամավոր սկզբունքներով մոնիթորինգ անցկացնել բնական այս հուշարձանի տարածքում:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG