Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը այցելում է Բաքու


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը, այսօր Բաքվում կայանալու է Սահակաշվիլիի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Երեքշաբթի օրը Միխեիլ Սահակաշվիլին մասնակցելու է էներգետիկ հարցերով գագաթնաժողովին` նվիրված հեղուկ գազի փոխադրման ոլորտում Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռումինիայի համագործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG