Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները


Կոտայքի մարզում մեկնարկում են «Հայաստան-2010» ՆԱՏՕ-ի զորավարժությունները, այն նպատակաուղղված է վերացնելու տարերային աղետի հետևանքները:

Զորավարժություններին մասնակցում են 28 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի 10 ներկայացուցիչներ։

Նախապես նշվում էր, որ Թուրքական պատվիրակությունը կարող է Հայաստանի տարածք անցնել ցամաքային ճանապարհով՝ հատելով հայ-թուրքական սահմանը։ Այդուհանդերձ, սահմանն այսօր չի բացվել, թուրք մասնակիցները Հայաստան են ժամանել Չեխիայի եւ Վրաստանի տարածքով։

Զորավարժությունների պաշտոնական մեկնարկը կտրվի վաղն առավոտյան՝ Լուսակերտում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG