Մատչելիության հղումներ

logo-print

Կոսովոյի հետ երկխոսությունը կարագացնի Սերբիայի մուտքը ԵՄ


Եվրամիության արտգործնախարարները հայտարարել են, որ Կոսովոյի հետ երկխոսություն հաստատելու՝ Սերբիայի որոշումն արագացրել է այդ երկրի՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը։

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հույս է հայտնել, որ Եվրոպական Միությունն այս տարվա ընթացքում համաձայնություն կտա Սերբիայի անդամության դիմումին։

Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելը գոհունակություն է հայտնել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ սկսված երկխոսության առնչությամբ, հավելելով, թե դա «շատ լավ հիմքեր է ստեղծում Եվրահանձնաժողովից անդամություն հայցելու համար»։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւը, որը Բելգրադին եւ Պրիշտինային «երկխոսության» կոչ է անում, Եվրամիության պաշտոնյաների կողմից գնահատվել է որպես Կոսովոյի խնդրի լուծմանն ուղղված աննախադեպ առաջընթաց քայլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG