Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հարգանքի տուրք է մատուցում 9/11-ի զոհերին


Միացյալ Նահանգներում սգո հանդիսավոր արարողություններ են անցկացվելու` հարգանքի տուրք մատուցելու 9 տարի առաջ իսլամական «Ալ Ղաիդա» խմբավորման ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական հարձակումների շուրջ 3 հազար զոհերի հիշատակին։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ինքնասպան ահաբեկիչների առեւանգած չորս ինքնաթիռներից երկուսը ուղղվեցին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ աշտարակների վրա, մեկը` Պենտագոնի, իսկ չորրորդը, որի ուղեւորները պայքարի էին բռնվել առեւանգողների հետ, աղետի ենթարկվեց Փենսիլվանիա նահանգում` բաց դաշտում։

Հարձակման արդյունքում զոհվեց 2 հազար 975 մարդ։ Զոհվեցին նաեւ հարձակումներն իրականացրած 19 ինքնասպան ահաբեկիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG