Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Վլադիկավկազ, 9-ը սեպտեմբերի, 2010թ.
Վլադիկավկազ, 9-ը սեպտեմբերի, 2010թ.

Հյուսիսային Օսիայում այսօր սգո օր է։ Հինգշաբթի օրը իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում 17 մարդ զոհվեց։ Զոհերի թվում կան հայեր, ադրբեջանցիներ, օսեր, ռուսներ, ինգուշներ։

Շաբաթ օրը լրանում է Միացյալ Նահանգների վրա ահաբեկչական հարձակման 9-րդ տարին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները, գրավելով մարդատար ինքնաթիռներ, դրանք ուղղեցին մարդաշատ քաղաքների վրա, ավելի քան 3000 մարդ զոհվեց։
Վերջին երեք օրվա ընթացքում ֆլորիդացի հոգեւորական Թերի Ջոնսը արդեն մի քանի անգամ փոխել է մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը սեպտեմբերի 11 -ին այրելու իր ծրագիրը:

Կիրակի օրը Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է անցկացվելու։ Հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած փոփոխությունները, փոքր առավելությամբ, կարող են անցնել։

XS
SM
MD
LG