Մատչելիության հղումներ

«Save the Children» կազմակերպությունը Հայաստանում երեխայի պաշտպանության իրավիճակի գնահատման արդյունքները ներկայացնելիս նշում է, որ բոլոր մարզերում երեխաները բռնության են ենթարկվում բոլոր կառույցներում, որպես բռնության տեսակ` առավել շատ ընկալվում է ֆիզիկական բռնությունը, ամենաքիչը` աշխատանքային շահագործումը:

2010-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի 3 մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում, իրականացվել է երեխաների նկատմամբ բռնության մասշտաբների եւ հիմնախնդիրների լուծման կարողությունների գնահատում:

«Միանշանակ չենք կարող խոսել, թե որ մարզում է երեխաների իրավունքների ոտնահարման առավել մեծ թիվ գրանցվել, պարզապես կան որոշ տարբերություններ եւ նմանություններ», - «Մաքսլիբերթի»-ին ասաց «Save the Children» կազմակերպության երեխայի պաշտպանության մասնագետ Գուզալ Կամալովան:

Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ավթանդիլ Մարկոսյանն ասում է, որ դպրոցներում սոցիալական աշխատողների կարիք է զգացվում:

Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը հիմնականում ընդունում է 10-18 տարեկան հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների: Կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանի խոսքով` այս ուղղությամբ տարվող աշխատանքներում հարկավոր է նախ երեխայի զբաղվածության հարցը լուծել:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ 2008-ի համեմատությամբ` 2009-ին երեխայի իրավունքների ոտնահարման կամ բռնության դեպքերի թվի աճ չի գրանցվել, բայց որ նման դեպքեր կան, Դուրյանը չի հերքում:

XS
SM
MD
LG