Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը մեկնարկում է «Արմենիա 2010» դաշտային վարժանքը


Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը (ԵԱԱՀԿ) Հայաստանի հետ համատեղ սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացնելու է երկրաշարժի հետեւանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` վարժանքը կանցկացվի Կոտայքի մարզում, ինչպես նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Մասնակից թիմերն են` Հայկական տեղական արտակարգ իրավիճակների իրավասու (LEMA), ԵԱԱՀԿ թիմ (EADRCC), ՆԱՏՕ-ի օդային վաղ ազդարարման եւ վերահսկման ուժեր, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակ, վարժանքի հրամանատարային տարրերով աշխատող ազգային փորձագետներ, Եվրատլանտյան աղետների արձագանքման միավոր (ԵԱԱՄ), հասարակական կազմակերպություններ եւ լրատվական խումբ:

Վարժանքին մասնակցելու են արտասասահմանյան 28 երկրներից եւ միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետներ եւ դիտորդներ, ինչպես նաեւ Հայաստանից 373 ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG