Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հավանություն տվեց Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի եւ ԵՄ-ի համատեղ բանաձեւին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության հավանության է արժանացրել Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի ներկայացրած բանաձեւը, որին միացել էին Եվրամիության անդամ բոլոր երկրները:

Ընդունված փաստաթուղթը Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ ուղիղ երկխոսության կոչ է անում, ինչպես նաեւ ճանաչում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսին կայացրած որոշումը, համաձայն որի` Կոսովոյի կողմից 2008 թվականին անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին:

Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչը, երեկ ՄԱԿ-ում ներկայացնելով բանաձեւը, ընդգծել է, որ տվյալ նախաձեռնությունը չպետք է համարվի Կոսովոյի անկախության ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG