Մատչելիության հղումներ

Ադրբեջանը առաջարկեց հետաձգել իր նախագծի քննարկումը ՄԱԿ-ում


Ադրբեջանը հինգշաբթի օրը առաջարկել է հետաձգել իր ներկայացրած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իսկ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետի քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշյալ փաստաթղթի քննարկումը ընդգրկված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում եւ նախատեսված էր հինգշաբթի օրը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանը բացվում է սեպտեմբերի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG