Մատչելիության հղումներ

Մարզերից եկած ուսանողների գերխնդիրը Երեւանում բնակվելու տեղ գտնելն է


Բժշկական համալսարանի հանրակացարանի սենյակը
Բժշկական համալսարանի հանրակացարանի սենյակը

Պետական համալսարանի ուսանողուհի Չախոյան Աննան արդեն մի քանի տարի վարձով է ապրում: Նա ծնունդով Գյումրիից է ու բողոքում է վարձով տրվող բնակարանների գների բարձրացումից: - «Եթե ամառվա ընթացքում գտնենք, ուրեմն պիտի նաեւ ամառվա համար վճարենք, թեեւ այդ ընթացքում այդ տանը չենք մնում: Իսկ ավելի ուշ էժան տուն գտնելն է շատ դժվար», - պատմում է նա:

Ուսանողները սովորաբար նախընտրում են վարձել բուհին մոտ գտնվող բնակարան եւ վճարել ավելի շատ, քան փող ծախսել տրանսպորտի եւ դրսում սնվելու վրա: Աննան հիմա ապրում է Հերացու փողոցի շրջակայքի սեփական տներից մեկում` իր 2 ընկերուհիների հետ, ամսական վճարում են 50.000 դրամ:

«Ցանկալի է, որ բնակարանը լինի էժան եւ որակով, այսինքն` չլինի նկուղային հարկում, առնետներով լցված ու խոնավ, առավել եւս որ մենակ ես, ծնողներդ կողքիդ չեն, խնամող չկա» – ասում է Աննան:

Քիչ չեն դեպքերը, երբ ուսանողները խաբում են տանտիրոջը, չեն տալիս վճարը եւ հակառակը, երբ տանտերն է անսպասելի բարձրացնում տան վարձը: - «Դրա համար նախընտրելի է պայմանագիր կնքել», - իր փորձը կիսում է գյումրեցի ուսանողուհին:

Անահիտը գերադասում է իր տունը վարձակալության տալիս ոչ թե ընտանիքներին, այլ ուսանողներին, քանի որ, ըստ նրա, վերջիններս շատ պարտաճանաչ են եւ «ավելորդություններ իրենց թույլ չեն տալիս»:

Երեւանի բուհերից միայն Բժշկական համալսարանն ունի իր ուսանողական հանրակացարանը, որը միայն իրենց ուսանողների համար է: Մեկ սենյակն արժե 60.000 դրամ, որը կարող են վարձել առավելագույնը 3 ուսանող: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանը ասաց, որ այս գումարի մեջ մտնում են բոլոր կոմունալ ծախսերը եւ ամենօրյա նախաճաշ:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG