Մատչելիության հղումներ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրում հայաստանցի գործընկերներից


Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայաստանցի գործընկերներից ներողություն է խնդրել Եվրոպայի 2011 թվականի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում երկու երկրների թիմերի` սեպտեմբերի 7-ին Թբիլիսում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին այսօր հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը:

Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացած խաղում 2:0 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականը: Հանդիպման ավարտից հետո, երբ հայ ֆուտբոլիստները ուղղվել են դեպի իրենց երկրպագուների տրիբունան, վրացի ֆուտբոլիստները բռունցքներով հարձակվել են նրանց վրա: Ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել, եւ զանգվածային ծեծկռտուքը կանխվել է երկու թիմերի ղեկավարների ջանքերով միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG