Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ. «ՄԱԿ-ում Հայաստանի որոշումը չպետք է մեր հարաբերություններում ճեղքվածքի առիթ դառնա»


«Որոշումը, որ ընդունեց պաշտոնական Երեւանը [ՄԱԿ-ում] վրացական բանաձեւի առնչությամբ, անշուշտ, ափսոսանք է հարուցում, սակայն դա չպետք է առիթ դառնա մեր երկկողմ հարաբերություններում ճեղքվածքի ի հայտ գալու», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանդաձեն:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հայտնել է, որ տվյալ հարցով իրենք հայկական կողմի հետ բանակցություններ են վարել, որոնցում, սակայն, արդյունքի չեն հասել:

«Հայաստանը, բնականաբար, սեփական ինքնիշխան շահերը ունի, որոնց հիման վրա որոշումներ է ընդունում: Տվյալ դեպքում էլ նա առաջնորդվել է իր շահերով», - «Պիրվելի» գործակալությանը ասել է Կալանդաձեն:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ընդունվել է բանաձեւ, որը պաշտպանում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի փախստականների` հայրենի տները վերադառնալու իրավունքները: Վրաստանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին կողմ է քվարկել 50, դեմ` 17, ձեռնպահ` 86 երկիր։ Ըստ վրացական աղբյուրների` դեմ քվեարկած երկրների թվում է նաեւ Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG