Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական ընդդիմությունը միավորվում է


Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին (ձախից) եւ «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը ազդարարում են նախընտրական դաշինք ստեղծելու մասին, Բաքու, 8-ը սեպտեմբերի, 2010թ.

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին (ձախից) եւ «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը ազդարարում են նախընտրական դաշինք ստեղծելու մասին, Բաքու, 8-ը սեպտեմբերի, 2010թ.

Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ադրբեջանական ընդդիմությունը միավորվում է:

Երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները` Ժողովրդական ճակատը եւ «Մուսավաթ»-ը, չորեքշաբթի օրը վերջնականապես կարողացան ընդհանուր հայտարարի գալ խորհրդարանական ընտրություններում միասնաբար հանդես գալու հարցում: Նախընտրական դաշինքի ստեղծման մասին հուշագիրը Բաքվում ստորագրեցին «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը:

«Ադրբեջանի անկախության ամրապնդում, գրավյալ տարածքների ազատագրում, ժողովրդավարության ճակատագիրը` ահա այն հիմնական խնդիրները, որ նախընտրական արշավի ընթացքում լինելու են մեր դաշինքի ուշադրության կենտորոնում», - հուշագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարեց «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը:

Երկու կուսակցությունների ղեկավարներն արդեն իսկ պայմանավորվել են 125 մեծամասնական ընտրատարածքներից 90-ում միասնական թեկածուներով հանդես գալու հարցի շուրջ:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ընթանում են բացառապես մեծամասնական ընտրակարգով` առանց կուսակցական ցուցակների:

Չորեքշաբթի օրը վիճակահանությամբ որոշվեց նաեւ նորաստեղծ քաղաքական միավորման անվանումը` ադրբեջանական ընդդիմությունը ընտրությունների գնալու է «Ժողճակատ-Մուսավաթ» անվանումով:

«Ընդդիմադիր դաշինքի ստեղծումը հնարավորություն կտա իրական այլընտրանք ձեւավորել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի համատեղ ուժերով պայքարել ընտրությունները կեղծելու փորձերի դեմ», - նշել է Ժողճակատի ղեկավար Ալի Քերիմլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG