Մատչելիության հղումներ

Ծովահենների գրաված նավի անձնակազմի անդամներից 15-ը վրացի են, 3-ը՝ թուրքեր


Սոմալիի ծովահեններ, արխիվային լուսանկար
Սոմալիի ծովահեններ, արխիվային լուսանկար
Ծովահենները Մալթայի դրոշով նավարկող բեռնատար մի նավ են գրավել, որի անձնակազմի անդամներից 15-ը վրացի են, 3-ը` թուրքեր։ Նավի վրա գրոհը կատարվել է Սոմալիի մոտ` Ադենի նեղուցում։ Վեց տոննայից ավելի տարողություն ունեցող նավը խիճ էր տեղափոխում։

Այս հարձակման մասին չորեքշաբթի օրը հաղորդեց «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ծովահենության դեմ պայքարի Եվրամիության առաքելության հայտարարությունը։ Հայտարարությունում նշված է, որ նավի հետ կապ հաստատելու մի քանի անհաջող փորձերից հետո ամերիկյան ռազմանավից ուղղաթիռ է բարձրացել` ստուգելու համար իրավիճակը։

Ռազմածովային ուժերը հաղորդում են, թե ուղղաթիռը կարողացել է հայտնաբերել, որ նավի վրա 2 ծովահեն կա։

Նավը դեպի արեւմուտք է նավարկել միջազգայնորեն երաշխավորված տրանզիտ միջանցքով, որտեղ միջազգային ռազմածովային ուժերը պարեկություն են իրականացնում տարանցիկ նավարկությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG