Մատչելիության հղումներ

«Այսօրվա հարսանիքները հայոց ավանդական հարսանեկան ծիսաշարի ընդամենը մի աղքատ մասն են կազմում. պահպանվում են հարսանեկան ավանդական շատ քիչ ծիսակարգեր», - ասում է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: - «Օրինակ` հնում հայոց հարսանիքները տեւել են 7 օր ու գիշեր », - պատմում է նա:

Մեր օրերում պահպանվում են օժիտի եւ քավորի ինստիտուտները` դերակատարումների որոշակի փոփոխությամբ. եթե նախկինում հարսանեկան քավորը պետք է լիներ պապենական, այսօր քավոր ընտրում է ամուսնական զույգը` իր ընկերներից կամ հարազատներից: Օժիտն էլ հաճախ ոչ թե ներքնահագուստ կամ 12 հոգու համար նախատեսված սպասքի հավաքածու է, այլ ավտոմեքենայի կամ բնակարանի բանալիներ: Պահպանվել և մեզ են հասել նաեւ սկեսրոջ տան բակում ափսե կոտրելու, հարս ու փեսայի ուսերին լավաշ գցելու, նրանց մեղր ուտեցնելու ավանդույթները:

Էլենի ոչ ավանդական հայկական հարսանիքը
Էլենն ու իր ամուսինն ընտրել են հեթանոսական հարսանիքին հատուկ ծեսերն ու այդպես էլ ամուսնացել: Հին հայկական հարսանիքների մասին տարբեր գրքեր կարդալուց հետո Էլենն իմացել է Հայ արիական միաբանությանը կից գործող քրմական խորհրդի մասին եւ ապագա ամուսնու հետ որոշել են ավադական հեթանոսական հարսանիք նախաձեռնել:

Էլենն այն եզակի հարսներից էր, ում զգեստը ոչ թե ավանդական սպիտակ, այլ ծիրանագույն տարազ է եղել` զարդարված հարսի զգեստին հատուկ ավանդական զարդով` վարդակակաչով: Փեսան էլ աչքի է ընկել յուրահատուկ հագուստով, նա կրել է զարդանախշով շապիկ:

Հարսանիքի ողջ արարողությունն անցակացվել է Գառնու տաճարում, բակում պարել են քոչարի: Չնայած հեթանոսական ոճի այս հարսանիքի համար զույգը քարկոծվել ու քննադատվել է, բայց Էլենը չի զղջում, որ նման ինքնատիպ հարսանիք է ունեցել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG