Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով մեկնարկած ուսումնական տարվա ընթացքում սպասվող իրադարձությունները, հատկապես կարեւորեց բուհայն օրինագծերը, որը քննարկվելու են Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի ընթացքում:

Աշոտյանի խոսքով` մշակվել է բուհական կրթությանն առնչվող «հեղափոխական մի նախագիծ», որի շնորհիվ կիրականացվեն խորքային փոփոխություններ ուսանող-դասախոս հարաբերություններում, բուհական կառավարման համակարգում եւ այլն:

«Այդ օրինագծով նախատեսվում է բոլոր բուհերի ընդունելությունը կատարել միայն միասնական քննություններով», - ասաց նախարարը:

Ըստ Արմեն Աշոտյանի` իրենք աշխատում են մեխանիզմներ մշակել, որոնց շնորհիվ բուհեր ընդունվելը կլինի շատ հեշտ, իսկ սովորելը դժվար:

XS
SM
MD
LG