Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայերը քննադատում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին չմասնակցելու՝ Էջմիածնի որոշումը


Թուրքիայի հայերը զարմացած են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին։

Թուրքական Hürriyet Daily News-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ստամբուլի Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը՝ հավելելով, թե ինքը «դեռ հավատում է, որ Էջմիածնի միաբանները կմասնակցեն պատարագին»։

Պոլսո Հայոց պատրիարքարանը նաեւ տեղեկացրել է, որ ավելի վաղ կայացրած որոշումը վերանայելու մասին որեւէ պաշտոնական տեղեկություն Էջմիածնից դեռեւս չեն ստացել:

Մայր Աթոռը շաբաթ օրը հայտարարեց, թե որոշել է առկախել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին իր ներկայացուցիչների մասնակցության հարցը, քանի որ, Էջմիածինը տեղեկություններ ունի, որ պատարագից առաջ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։

«Քննադատելով Հայաստանում եւ Սփյուռքում խաչի բացակայության շուրջ բանավեճերն ու քննարկումները՝ Ստամբուլի Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքարանը հավաստիացում էր ստացել, թե խաչը տեղադրվելու է մինչեւ պատարագը, սակայն եթե դա տեղի չունենա մինչեւ սեպտեմբերի 19-ը, խաչը վստահաբար կտեղադրվի դրանից անմիջապես հետո», - ասել է Արամ Աթեշյանը

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG