Մատչելիության հղումներ

logo-print

Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը մեղադրվում է կաշառառության մեջ


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է Ոստիկանության Երեւանի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ղուկասյանը թաքցրել է Երեւանի բնակիչ Ռ. Ավոյանի կողմից անչափահասներ Գ. Ի.-ին եւ Ա. Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը, եւ ներկայացվել, թե Գ. Ի.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա. Մ.-ն, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար վերջինիս հորից շորթմամբ պահանջել եւ սեպտեմբերի 2-ին, իր աշխատասենյակում ստացել է 1.500 դոլար կաշառք»:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում` գույթի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG