Մատչելիության հղումներ

logo-print

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Քիշնեւի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկը հանրաքվեից հետո, 5-ը սեպտեմբերի, 2010թ.

Քիշնեւի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկը հանրաքվեից հետո, 5-ը սեպտեմբերի, 2010թ.

Բաքվում դժգոհությամբ են ընդունել հայ - ռուսական ռազմական նոր համաձայնությունը, Երեւանում դժգոհությամբ են ընդունել C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը Ադրբեջանին վաճառելու` ռուսական կողմի համաձայնությունը: Ակնհայտ էր, որ Ռուսաստանի ղեկավարը պետք է փորձեր փարատել թե' հայկական եւ թե' ադրբեջանական կողմերի մտահոգությունները եւ հարավկովկասյան երկու մայրաքաղաքներում հայտներ, որ պաշտոնական Մոսկվան ռազմավարական գործընկեր է ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի համար: Ինչպե՞ս են Մոսկվայում գնահատում նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցը:

Երուսաղեմում հայերը եւ հրեաները համատեղ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք կտրականապես դեմ են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հյուրանոցային համալիր կառուցելու` քաղաքապետարանի հավանությանը արժանացած ծրագրին:

Մոլդովայի քաղաքական կյանքի առանցքում վերջին մեկեւկես տարում ամենահրատապ խնդիրը նախագահության հարցն է: Եթե մինչ այդ խորհրդարանում տապալվում էին բուն նախագահի ընտրությունները, ապա այս անգամ տապալվեց հանրաքվեն, որի նպատակն էր ուղիղ քվեարկությամբ երկրի նախագահ ընտրելու հնարավորություն ընձեռել մոլդովացիներին:

XS
SM
MD
LG