Մատչելիության հղումներ

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչը: ժյուրիի ձայների եւ հեռուստադիտողների SMS հաղորդագրությունների 50/50 հարաբերակցությամբ հաղթող է ճանաչվել 12 ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով:

Վլադիմիր Արզումանյանը` «Vov-1» բեմական անունով նախորդ ամիս ուկրաինական «Արտեկ» ճամբարում մասնակցեց «Մանկական նոր ալիք» միջազգային մրցույթին եւ 8-12 տարիքային խմբում գրավեց երրորդ տեղը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի անց է կացվելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` նոյեմբերի 20-ին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG