Մատչելիության հղումներ

logo-print

Մոլդովայում սահմանադրական լրամշակման հանրաքվե է


Այսօր Մոլդովայում հանրաքվեի է ներկայացվել նախագահի ընտրությունների կարգը փոխելու սահմանադրական լրամշակումը: Հանրաքվեի դրական արդյունքը մոլդովացիներին հնարավորություն կտա նախագահ ընտրել ուղիղ քվեարկությամբ, ինչպես դա արվել է մինչեւ 2000 թվականը։

Եթե առաջարկը մերժվի, ապա ուժի մեջ կմնա գործող կարգը, որի համաձայն, նախագահին խորհրդարանն է ընտրում։

Հանրաքվեի նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը սկսվեց մեկ տարի առաջ, երբ հրաժարական ներկայացրեց կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը: Մոլդովայի խորհրդարանական ուժերը մինչեւ այսօր չեն կարողացել հավաքել պահանջվող 61 քվեները նախագահ ընտրելու համար:

Դրա արդյունքում խորհրդարանի ընդունած օրենքները ուժի մեջ չեն մտնում, քանի որ չեն վավերացվում նախագահի կողմից։

Կոմունիստական կուսակցությունը մոլդովացիներին հորդորում է բոյկոտել հանրաքվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG