Մատչելիության հղումներ

logo-print

Պիտեր Սեմնեբին ժամանել է Բաքու


Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Բաքու է ժամանել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

Ըստ APA լրատվական գործակալության, բանագնացը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պատվիրակների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Սեմնեբին այցի ընթացքում ուսումնասիրելու է Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով, 2010 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 7-ին։

Պիտեր Սեմնեբիի այցի կավարտվի սեպտեմբերի 7-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG