Մատչելիության հղումներ

Երեւանում ռեգին զարգանում է նաեւ Exodus-ի շնորհիվ


Exodus-i մենակատար Հակոբ Մանուկյան

Exodus-i մենակատար Հակոբ Մանուկյան

Բոբ Մառլիից ազդված, ռեգիով ոգեշնչված` Exodus-ը փորձում է սեփական ուղին հարթել դեպի երեւանյան երաժշտասեր հանդիսատես: 6-7 ամիսների պատմություն ունեցող խումբն արդեն հասցրել է 4 ակումբային համերգ ունենալ:

Խմբի մենակատարը Հակոբ Մանուկյանն է` մասնագիտությամբ ռեժիսոր, նաեւ կիթառ է նվագում: Exodus-ում նրան են միացել երաժիշտ ու երաժշտասեր ընկերները` Նարեկը` հարվածային գործիքներ, Լեւոնը` շեփոր, Զարեհը` ստեղնաշար, եւ դավիթը` բաս կիթառ:

Նորաստեղծ խմբի անվան համար հիմք է դարձել ռեգիի հայրերից Բոբ Մառլիի համանուն ստեղծագործությունը. երգի բառերն ընդունել են որպես գաղափարախոսություն: Կինոյից երաժշտություն անցած տղաների համար ռեգին ոչ միայն սիրելի ժանր է, այլեւ ինքնարտահայտման ձեւ:

XS
SM
MD
LG