Մատչելիության հղումներ

Ավերիչ երկրաշարժ Նոր Զելանդիայում. զոհեր չկան


Նոր Զելանդիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քրայսթչըրչում, այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ։

Հաղորդվում է, որ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Երկրաշարժի հետեւանքով ավերվել են մի շարք ճանապարհներ, շենքեր եւ բարձրավոլտ հոսանքի էլեկտրասյուներ։

Չնայած երկրաշարժի հզորությանը` զոհեր չկան. այս պահին հայտնի է, որ ընդամենը երկու բնակիչ թեթեւ վնասվածք է ստացել։

Այսօրվա երկրաշարժը համարվում է հզորությամբ 10-րդը Նոր Զելանդիայի պատմության ընթքացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG