Մատչելիության հղումներ

Ժերար Դեպարդիե. «Գիտեմ ինչ է նշանակում ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել 1915-ին»


«Ֆրանսիայում ես ծանոթ եմ բազմաթիվ հայերի: Գիտեմ, թե ինչու են այնտեղ հայերը գտնվում: Ես գիտեմ ինչ է նշանակում ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել 1915 թվականին», - հայտարարեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն:

Շաբաթ օրը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ Դեպարդիեն նաեւ ասաց. - «Ծանոթ եմ [Ֆրանսիայում բնակվող] հայերի հետ արդեն 4-րդ սերնդում, եւ 4-րդ սերնդում նրանք խոսում են ե'ւ այն լեզվով, որ իրենցն է, ե'ւ այն երկրի լեզվով, որ իրենց ընդունել է: Ես գիտեմ այսօր, որ [Ֆրանսիայում բնակվող հայերի] երիտասարդ սերնդում կան մարդիկ, ովքեր շատ են ցանկանում վերագտնել իրենց հարազատ երկիրը` Հայաստանը: Մի բան ինձ միշտ զարմացնում է` նրանք երբեք չեն մոռացել ո'չ իրենց ավանդույթները, ո'չ լեզուն: Գուցե որովհետեւ
Ժերար Դեպարդիեն Ծիծեռնակաբերդում, լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
նրանք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների ներքո»:

«Ես այսօր այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշարձան, եւ այն ինձ վրա թողեց շատ մեծ տպավորություն», - նշեց աշխարհահռչակ դերասանը:

«Կարծում եմ, որ [Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման] գործընթացն արդեն կամաց-կամաց սկսել է: Այստեղ չեմ ցանկանում քաղաքականությունից խոսել, բայց գիտեմ, որ կան երկրներ, որ այդ հարցը բարձրացրել են Թուրքիայի առջեւ», - հայտարարեց Դեպարդիեն` հավելելով, որ իր կարծիքով` «այստեղ մշակույթը շատ մեծ դեր է խաղում»:

Ժերար Դեպարդիեն Հայաստանում է Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Շաբաթ օրը նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG