Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 19-ի պատարագից առաջ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվի


Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ եկեղեցու վրա խաչ չի տեղադրվի: Այս մասին, ըստ Tert.am-ի, որն իր հերթին հղում է կատարում թուրքական Dogan գործակալությանը, Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուի հետ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի լինի խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին մինչեւ պատարագի արարողությունը: Նահանգապետը նշեց, որ 200 կիլոգրամ կշռող խաչը տեղադրելը բավական դժվար գործ է», - ասել է Աթեշյանը` ավելացնելով, որ խաչը, այնուամենայնիվ, եկեղեցու գմբեթին կտեղադրվի պատարագից հետո, իսկ մինչ այդ կցուցադրվի եկեղեցու բոլոր այցելուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG