Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում մեկնարկում են իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները


«Միացյալ Նահանգները չի կարող խաղաղություն պարտադրել Մերձավոր Արեւելքում», - Վաշինգտոնում այսօր մեկնարկող իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցություններից առաջ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` շեշտելով, այդուհանդերձ, որ պահը պետք է օգտագործել:

Խաղաղ բանակցությունները մեկնարկում են իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ նոր լարվածության ֆոնին:

Հաղորդվում է, որ անցած գիշեր Ռամալայից ոչ հեռու գնդակոծվել է իսրայելական մի ավտոմեքենա, ինչի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է: Իսկ երեքշաբթի օրը Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել են չորս իսրայելցիներ:




Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG