Մատչելիության հղումներ

«Կարոտ» փառատոնը կանցկացվի Երեւանում


Մեծո Իգիթյանը մամլո ասուլիսի ժամանակ, 31.08

Մեծո Իգիթյանը մամլո ասուլիսի ժամանակ, 31.08

Խախտելով 2 տարի առաջ ձեւավորված ավանդույթը` այս տարի «Կարոտ» փառատոնը անցկացվելու է Երեւանում: 3-րդ փառատոնի բացումը կկայանա, ոչ թե Մոսկվայում, այլ Ստեփանակերտում, իսկ հիմնական միջոցառումները կկայանան Երեւանում:

«Այս փառատոնը ունի 2 նպատակ. նախ սա փառատոն է սփյուռքի համար, որպեսզի այլ երկրներում ապրող հայերը վերհիշեն իրենց լեզուն ու մշակույթը, բացի այդ, սա օտարազգիներին ներկայանալու հարմար ձեւաչափ է, ծանոթանում են մեզ, մեր արվեստին», - նշեց Հայկական մշակույթի զարգացման հիմանդրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեծո Իգիթյանը:

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կտեղադրվի «Բարության խորհրդանիշ» կոչվող, խատուտիկ պատկերող բրոնզե արձանը: Արցախը աշխարհում 10-րդ վայրն է, որտեղ տեղադրվում է այս արձանը:

Փառատոնի բացմանը Ստեփանակերտում հանդես է գալու Արա Գեւորգյանը իր նոր միջազգային ծրագրով, որտեղ ընդգրկված են նաեւ օտարազգի երաժիշտներ:

«Կարոտի»-ի խորհրդանշական մրցանակները հանձնվում են հայազգին նաեւ օտարազգի մշակույթի, արվեստի, հասարակական գործիչներինն ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են հայ մշակույթի զարգացմանը: Նախորդ տարիներին այս մրցանակին արժանացել են Վլադիմիր Սպիվակովը, Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը եւ ալյք: Մրցանակակիրների այս տարվա ցանկը դեռ գաղտնի է պահվում:

Փառատոնի ընթացքում Հայաստան են ժամանելու հյուրեր աշխարհի 12 երկրներից: Հանարահայտ ֆրանսիացի դերասան Ժեռար Դեպարդիեն խոստացել է հնարավորության դեպքում փառատոնի ընթացքում նույնպես այցելել Հայաստան:

XS
SM
MD
LG