Մատչելիության հղումներ

logo-print

Շառլ Ազնավուրը վերադառնում է բեմահարթակ


Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Հայիթիի վերականգնման հարցերով հատուկ նիստի ժամանակ, Ժնեւ, 27-ը հունվարի, 2010թ.

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Հայիթիի վերականգնման հարցերով հատուկ նիստի ժամանակ, Ժնեւ, 27-ը հունվարի, 2010թ.

Շառլ Ազնավուրը պլանավորել է եկող տարի վերադառնալ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահի բեմահարթակ, որտեղից 55 տարի առաջ սկսվեց նրա կարիերան։

86-ամյա Ազանվուրը «Եվրոպա - 1» ռադիոկայանին երկուշաբթի օրը տված հարցազրույցում ասել է. - «Ես վերադառնում եմ «Օլիմպիա» թատրոն` փակելու համար շրջանը Օլիմպիայում։ Ես կլինեմ 87 տարեկան, համարյա 88, եւ ինչ-որ պահի պետք է կանգ առնել»։

Հաղորդելով այս մասին` «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը նշում է, որ ֆրանսիական երգի աստղը 1999 հայտարարել էր հանգստի հեռանալու մասին, բայց հետո մի քանի անգամ հրաժեշտի համերգային ծրագրերով մեկնել է արտասահմանյան շրջագայությունների։

«Եվրոպա - 1»-ի հարցազրույցում պատասխանելով հարցին` արդյո՞ք «Օլիմպիա»-ի համերգում հայտարարելու է հանգստի մեկնելու մասին, Ազնավուրը ասել է. - «Հնարավոր է` աստղը ասի ցտեսություն»։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ ծագումով հայ Շառլ Ազնավուրը անցյալ տարի նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան։

Վերջին շրջանում նա 20-ից ավելի նոր երգ է գրել։ Ազնավուրը պլանավորել է նաեւ եկող տարի նոր գիրք հրատարակել։ «Ես պատմելու եմ այն մասին, որ ինչպես ամեն ինչ` տարիքը նույնպես ունի իր գարունը, իր աշունը, իր ձմեռն ու ամառը», - «Եվրոպա 1»-ին ասել է Ազնավուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG