Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցուն Վրաստանի սահմանը ապօրինի հատելու համար 5 տարվա ազատազրկում է սպառնում


Հայաստանի քաղաքացի Համլետ Ադամյանին Վրաստանի սահմանը ապօրինի հատելու համար սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանք:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը փոխանցել են Վրաստանի սահմանային ոստիկանությունից, Ադամյանը ձերբակալվել է Մցխեթա-Մթիանեթի շրջանում վրացական ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում:

Գործի նյութերով` 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Ադամյանը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի տարածքից: Վրաստանը պաշտոնապես հսկիչ անցակետեր չունի Ռուսաստանի հետ սահմանին, հետեւաբար` այնտեղից երկիր մուտք գործելը համարվում է անօրինական:

Ռուսաստանը 2007 թվականին փակել է Վրաստանի հետ սահմանը եւ հսկիչ անցակետեր հաստատել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմաններին: «Հաճախ Հայաստանի քաղաքացիները մուտք են գործում օկուպացված տարածքներ, իսկ այնուհետեւ` Վրաստանի մնացյալ տարածքներ` վարչական սահմանների չպահպանվող հատվածներով», - պարզաբանում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG