Մատչելիության հղումներ

Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր


Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր: Աֆրիկյան ժանտախտի բռնկման վերջին դեպքն այս տարի Լոռիում արձանագրվել էր 4 ամիս առաջ՝ Դսեղ գյուղում:

Մարզի Մարց ու Լորուտ գյուղերում արդեն շուրջ 200 խոզ է ոչնչացել: Գյուղերի մուտքերին տեղադրվել են կարանտինային հսկողության կետեր: Արգելվում է Մարցից ու Լորուտից խոզերի տեղաշարժն ու խոզի մսի տեղափոխումը:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանի տվյալներով, ժանտախտով վարակված խոզերի թիվը ավելանալու է: Այժմ ճշտվում է հիվանդ խոզերի գլխաքանակը, որոնց հարկադիր կոչնչացնեն ու կթաղեն անասնագերեզմանոցում:

Լոռու մարզի 24 համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտ բռնկվել էր նաեւ 2007 թվականին։
XS
SM
MD
LG